Այսօր 82 հոգի ձերբակալվել է

Այսօր 82 հոգի ձերբակալվել է

Երեկ իրականացված ակցիաների ընթացքում, երբ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փակել էին մայրաքաղաքի փողոցները, ոստիկանները բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկեցին։ Առիթը ՀՀ քրեական օրենսգրքի 22.5․1 հոդվածի հատկանշիներով արարք թույլ տալու «կասկածն» էր՝  ռազմական դրության պայմաններում ապօրինի հավաքներ կազմակերպելը։ Նրանց մի մասին երեք ժամ անց բաց թողեցին՝ արձանագրություն կազմելով, իսկ ոմանց որոշեցին ձերբակալել՝  վերը նշված հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ ասաց, որ ձերբակալվածների թվում են Արթուր Դանիելյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Միհրան Հակոբյանը, Հայկ Մամիջանյան, Բաբկեն Հարությունյանը, Արա Սաղաթելյանը, Նարեկ Մալյանը եւ ուրիշներ։ Նա նաև նշեց, որ 225.1 հոդվածով կալանքը չի կարող կիրառվել մինչև 7 տարեկան երեխա ունեցողների նկատմամբ, այսինքն՝ նրանցից ոմանց իրավունք չունեին ձերբակալելու, սակայն ապօրինաբար ձերբակալել են։ Մեզ ասացին, որ ձերբակալվածները թվով 82 հոգի են, նման քանակի մարդ Երեւանում ձերբակալվել է միայն 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո, երբ բախումների արդյունքում 10 մարդ էր զոհվել։