Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելությունն այլեւս անելիք չունի Հայաստանում

Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելությունն այլեւս անելիք չունի Հայաստանում

Այսպիսով, 1.5 դար տեւած Մեծ Բրիտանիայի կայսրապետական ջանքերը պսակվեցին «հաջողությամբ»՝ ի վնաս հայ ժողովրդի. Ռուսաստանը վերջնակա­նապես դուրս մղվեց Հարավային Կովկասից:  Թեպետ պայքարը Ռուսաստանի դեմ էր, բայց ոչնչացման վտանգի տակ հայտնվեց հայ ժողովուրդը: Ըստ էության, 21-րդ դարում իրականացվեց Հայոց ցեղասպանություն-2 (ցեղասպանությունը միայն մարդկանց սրի քաշելը չէ): Առաջին ցեղասպանության գլխավոր հրահրողներն ու ուղղորդողները եղել են Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Սակայն, թվում է թե, Գերմանիան այդքան հեռահար նպատակներ չի հետապնդել, ինչպես Մեծ Բրիտանիան:

Այդ կապակցությամբ «Մնացականյանի նոտա VS Քերզոնի նոտա» հրապա­րակման մեջ («Հրապարակ», 10 նոյեմբեր 2020) ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին առաջարկվել էր «Քերզոնի վերջնագրի» նման մի բան ներկա­յացնել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին.

«…հրատապ քայլ է թվում Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտա­նիայի դեսպանին արտաքին գործերի նախարարություն հրավիրելը եւ նոտա հանձնելը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախին վերաբերող բանաձեւը տապալելու համար: Եթե չբերվեն հիմնավոր փաստարկներ եւ չհայցեն ՀՀ-ի ու ԱՀ-ի ներողամտությունը, ապա դեսպանատան ամբողջ անձնակազմին պետք է հայտարարել person non grata»: Դա այդպես էլ չարվեց, գուցե դիվանագիտական նկատառումներով: Այլեւս ի՞նչ դիվանագիտության մասին է խոսքը, երբ ՄԱԿ-ի հայտնի բանաձեւը տապալելու պահից հազարավոր հայորդիներ են նահատակվել, երբ թուրքը հայտնվել է մեր տանը:

Այժմ արդեն իրենց ոչ մի բացատրության կարիքը չի զգացվում: Մնում է հուսալ, որ այդպիսի նոտայի ներկայացումը կլինի նորանշանակ նախարարի առաջին քայլը:

ՀԳ 1. Եթե բրիտանական դիվանագետները հայտնեն իրենց զարմանքը, ապա պետք է հիշեցնել նաեւ Հայկական բարձրավանդակ բարձրանալու՝ իրենց նավերի անկարողության մասին։ Վատ չէր լինի տեղեկանալ նաեւ, թե ինչ պատահեց արքա­յադուստր Դիանայի հետ: Դե, որ թուր­քերի չափ էլ չկան, որոնց նավերը կարողացել են հայտնվել այդ դժվա­րամատչելի վայրերում, ապա մեզ համար ավելի լավ է դեսպանատան տա­րածքը տրամադրել Թուրքիային: Գոնե թուրքերի մեջ տղամարդ կա, չէ՞, օրինակ՝ Էրդողանը: Մարդը գործով ու խոսքով ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում Հայաստանն ապագա չունի: 

ՀԳ 2. Մենք էլ ընկել ենք մտորումների մեջ՝ brexit-ի առիթով: Եփած հավին էլ պետք է պարզ լիներ, որ այդ երկրի կայսրապետական նկրտումները չեն կարող տեղա­վորվել ԵՄ-ի զսպաշապիկում:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր