«Լոս Անջելես Գելաքսիի» մարզիչը համեմատել է Զլատան Իբրահիմովիչին Մեսսիի ու Ռոնալդուի հետ

«Լոս Անջելես Գելաքսիի» մարզիչը համեմատել է Զլատան Իբրահիմովիչին Մեսսիի ու Ռոնալդուի հետ

«Լոս Անջելես Գելաքսիի» մարզիչ Բարոս Սկելոտոն կարծում է, որ իր մարզիկ Զլատան Իբրահիմովիչը որեւէ բանով չի զիջում ոչ Լիոնել Մեսսիին եւ ոչ էլ Քրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին գրում է AS-ը։ «Դժվար է գտնել ֆուտբոլիստ, որը Բարձրագույն լիգայում կխաղար այնպես, ինչպես Զլատանը։ Կապ չունի, եւ դա կարեւոր էլ չէ, նա դարձել է չեմպիոն թե ոչ։ Զլատանի մակարդակը հավասար է Ռոնալդուի եւ Մեսսիի մակարդակների հետ»,- ասել է Սկելոտոն։