Քանի քաղաքացու է բերման ենթարկել ոստիկանությունը

Քանի քաղաքացու է բերման ենթարկել ոստիկանությունը

Այսօր ժամը 12։00-ից բողոքի ակցիաներ են սկսվել երկրով մեկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հիշեցնենք՝ 16 ընդդիմադիր կուսակցությունները նրան մինչեւ այսօր 12։00-ն ժամանակ էին տվել հրաժարականի համար, հակառակ դեպքում կսկսեն անհնազանդության ակցիաները։

Այս պահին Երեւանում տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել, փակ են մի շարք գլխավոր ճանապարհներ, Երեւանի մետրոպոլիտենը։  

Առավել ակտիվ են Երեւանում, ոստիկանությունն էլ հավատարիմ մնալով հին ավանդույթներին՝ բերան է ենթարկում քաղաքացիներին։

«Հրապարակ»-ը ոստիկանության լրատվականից հետաքրքրվեց՝ այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցներից քանի՞սն են բերման ենթարկվել, մեզ պատասխանեցին․ «Ժամը 14։00-ի դրությամբ՝ 34 անձ ՎԻՎ 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ»։

Ոստիկանությունից նաեւ փոխանցեցին, որ խոսքը Երեւանի մասին է։

Նշենք, որ անհնազանդության ակցիաները շարունակվում են։