ՍԴ նախագահի որդին՝ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ

ՍԴ նախագահի որդին՝ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ

Երեւանում ավարտվել է ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի խաղերը։ Վերջին խաղում Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը նվազագույն հաշվով պարտվել է Բելառուսի թիմին եւ գրավել երկրորդ տեղը։

Գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ մրցաշարի հաղթող դարձավ Ղազախստանի հավաքականը, որին հայկական թիմն առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով: Խմբի 3 թիմերն էլ մրցաշարն ավարտեցին 3-ական միավորով:

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի Մ-14 հավաքականի կիսապաշտպան Վարդան Թովմասյանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որդին։