Ինդոնեզիայում ընտրությունների քվեների հաշվարկի ընթացքում մահացել է 500 աշխատակից

Ինդոնեզիայում ընտրությունների քվեների հաշվարկի ընթացքում մահացել է 500 աշխատակից

Ինդոնեզիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ճշգրտված տվյալների համաձայն, Ինդոնեզիայում տեղի ունեցած ընտրություններից հետո՝ ձայների հաշվարկի ժամանակ ընդհանուր առմամբ մահացել է ընտրական տեղամասերի հինգ հարյուր աշխատակից, որոնց մեծ մասը` ինսուլտից կամ ինֆարկտից: Այս մասին հայտնում է Strait Times-ը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարյուրավոր աշխատակիցներ ընտրական տեղամասերում ձայների հաշվարկի ժամանակ մահացել էին, իսկ եւս 2,5 հազարը դիմել բուժօգնություն ստանալու: Ընտրական տեղամասերի մահացած աշխատակիցների մեծ մասը եղել են Արեւմտյան Ճավա նահանգից:

Մահացածները եղել են հիսունից յոթանասուն տարեկան: Թեեւ այս դեպքը որոշ խորհրդավորություն պարունակում է իր մեջ, սակայն մասնագետները հակված են մտածելու, որ պատճառը եղել է գերհոգնածությունը, որին չեն կարողացել դիմակայել՝ տարիքով պայմանավորված