Վթար է տեղի ունեցել Մոսկվա-Ուֆա ավտոմայրուղու վրա․ կան զոհեր

Վթար է տեղի ունեցել Մոսկվա-Ուֆա ավտոմայրուղու վրա․ կան զոհեր

Ռուսաստանի Թաթարստանի Ինքնավար Հանրապետության տարածքում, Մոսկվա-Ուֆա մայրուղու 762-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել վթար։ Բախվել են Renault Duster-ն ու բեռնատար Mercedes-ը։

Ըստ Վերնխեուսլոնսկի շրջանի ոստիկանների փոխանցած տեղեկությունների, վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ մարդատար մեքենայի վարորդը գերազանցել է թույլատրված արագությունն ու դուրս եկել հանդիպակաց գոտի։ Renault Duster-ի վարորդն ու ուղեւորները մահացել են։ Եւս մեկ տուժած հոսպիտալացվել է։ Վթարի մանրամասները ճշտվում են։