Գերմանիայում ռեսպիրատորների կրելը կարող է դառնալ պարտադիր

Գերմանիայում ռեսպիրատորների կրելը կարող է դառնալ պարտադիր

Գերմանիայում իշխանությունները չեն բացառել, որ FFP2 տեսակի պրոֆեսիոնալ ռեսպիրատորային դիմակների կրումը կդարձնեն պարտադիր՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Այն պարտադիր է դարձել Մեծ Բրիտանիայի խանութներում եւ հասարակական տրանսպորտում։ Գերմանիայում այդ որոշումը կարող է ընդունվել արդեն այսօր։ Կանցլեր Անգելա Մերկելը քննարկում է այդ որոշման հետ կապված հարցը դաշնային եւ երկրամասային իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ հնարավոր է, որ Գերմանիայում մտցվի պարետային ժամ, հանրային տրանսպորտի գործունեության սահմանափակում եւ այլն։