Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 49 600-ը

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 49 600-ը

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 564-ով։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է քսանմեկ մարդ։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49 607-ի։ Առողջացածների թիվը կազմում է 22 193 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1283 մարդ։

Հուլիսի 7-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտ 11,8 միլիոն է։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 541 հազար է, առողջացածների ընդհանուր թիվը՝ մոտ 6,8 միլիոն։ Վարակման ցուցանիշով առաջատար են՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Պերուն։