Արդյոք կհեռանա Կապառոսը

Արդյոք կհեռանա Կապառոսը

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի շրջանակում կայացավ Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։ Մեր ընտրանին հերթական խայտառակ պարտությունը կրեց՝ այս անգամ 0-5 հաշվով։

«Խաղի հաշիվն իրոք չափազանց դաժան էր մեզ համար։ Նրանք մաքսիմալ էֆեկտիվությամբ գործեցին։ Ուկրաինայի հավաքականի տղաները ունեին 5 հնարավորություն ու բոլոր 5 հնարավորություններն էլ վերածեցին գոլի»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի հանրահայտ մասնագետ Խոակին Կապառոսը։

Լրագրողները Կապառոսից հետաքրքրվեցին՝ արդյոք հերթական պարտությունից հետո չի պատրաստվում հրաժարական տալ ու հեռանալ, ինչին ի պատասխան Կապառոսը նշեց․ «Մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ»։