Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը երեկ ստացել է 76 հատոր՝ ծանոթանալու համար

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը երեկ ստացել է 76 հատոր՝ ծանոթանալու համար

Հայաստանի երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը երեկ նախաքննական մարմնից ստացել է 76 հատոր քրեական գործ՝ երկու գոդված մեկ գործում։ «Երեկ ավարտվեց քննությունը նաև այդ (կաշառքի ստացման փաստով), հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված է մեկ գործ, երկու մեղադրանք՝ՀՀ քրեական օրենսգրքի 301-ով և 311-ով։ Մենք պետք է նյութերին ծանոթանանք, հասկանանք՝ ի՞նչ նյութ ունեն, երեկ ստացել ենք 76 հատոր, դրան ծանոթանալուց հետո և՛ 301-ով, և՛ կաշառքի մասով կքննարկենք»։

Այս մասին Hraparak.am–ին տեղեկացրեց պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանական խմբի, մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման հոդվածին ավելացրել է նորը՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը:

«Կաշառք ստանալ, որը վերաբերում է (գործարար) Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու գաղափարին։ Արամ Օրբելյանն ավելի վաղ հավելել էր, որ որևէ հավելյալ տեղեկատվություն չունի, որևէ ապացույց չունի, չգիտի՝ ինչի հիման վրա են իրենք դա ենթադրել։ Այսօր էլ պատասխանելով հարցին, թե պնդելո՞ւ են, որ Քոչարյանի հետ Սիլվա Համբարձումյանն առերեսվի, վերջինս ասաց՝ «եթե գրված է, որ անձամբ է տվել, այո, եթե գրված չէ, որ անձամբ է տվել, այլ ինչ-որ անձի միջոցով, առերեսման խնդիր կարող է չլինի»։ Արամ Օրբելյանը բացատրեց, թե ինչո՞ւ են հիմա ծանոթանում գործի նյութերին՝ պատասխանելով հարցին, թե մինչև հիմա ծանո՞թ չէին։

«Հարուցվում է գործ, գործը քննվում է,գործի քննության ժամանակ, օրինակ, երբ լինում է կալանք (միջնորդություն), կալանքի հետ ինչ-որ նյութեր ստանում ենք։ Իսկ երբ վարույթն իրականացնող մարմիը գտնում է, որ ավարտել է քննությունը, այսինքն՝ իր կարծիքով՝ վերջ,ամեն ինչ բացահայտել ենք, բոլոր ապացույցները հավաքել ենք, էդ ժամանակ ինքը պաշտպաններին ծանոթացնում է նյութերի հետ, որից հետո կողմերն իրավունք ունեն անելու միջնորդություններ,առարկություններ, ենթադրենք՝ ինչ-որ այլ վկաներ գտնել և այլն«,-ներկայացրեց Արամ Օրբելյանը։ Սրանից հետո կազմվում է մեղադրական եզրակացությունը և ուղարկվում դատախազին, որն այն հաստատում է կամ ոչ։ Հաստատելու դեպքում գործը գնում է դատարան։

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը հայտարել էր, որ ինքը հոկտեմբերի 6-ին նախաքննական մարմնին ասել է, որ իրեն չխանգարելու համար կաշառք է տվել Սամվել Մայրապետյանին, բայց չգիտի՝ կոնկրետ ո՞ւմ է տվել՝ Քոչարյանի՞ն, Սերժ Սարգսյանի՞ն, թե Արմեն Գևորգյանին։ Այսինքն՝ նա չի պնդում և չի պնդելու, որ 2-րդ նախագահին կաշառք է տվել։ Տիկին Սիլվան, հիշեցնենք, շատ վրդովվել էր և ասել էր, որ զանգահարել էր Օրբելյանին ու ասել, որ կարո՞ղ են ապացուցել, որ ինքը նման բան է ասել։ Վերջինս ասաց, որ տիկին Սիլվան դրանից հետո էլի է զանգել իրեն ու հարցրել, թե կարո՞ղ են ապացուցել, որ կաշառք է տվել։ Օրբելյանն էլ, իր խոսքով, ասել է, որ ինքը ապացուցել-չապացուցելու խնդիր չունի։ Իհարկե, գտնելով, որ տիկին Սիլվան Ռոբերտ Քոչարյանին կաշառք չի տվել, բայց իր գործը չի աացուցելը՝ տալ-չտալը, այլ քննչական մարմիններն են ուզում ապացուցել։ Ինչ վերաբերում է Սիլվա Համբարձումյանի հետ հանդիպելուն, ապա ասաց, որ չի հանդիպել, քանի որ բացի այն, որ նա քրեական գործով վկա է, առնչվում են նաև քաղաքացիական գործով (Ռոբերտ Քոչարյանին զրպարտության հայցով ), ապա փաստաբանական էթիկայի կանոններն իրեն կաշկանդում են դիմացի կողմի հետ՝ առանց փաստաբանի հանդիպել։

Այնուամենայնիվ, հանրության շրջանում հարցականներ մնացին այն հարցի հետ կապված, թե ինչու հենց Քոչարյանի պաշտպանների խումբը առաջինը հայտնեց Քոչարյանին կաշառք տալու հետ կապված։ Արամ Օրբելյանը պարզաբանեց, որ իրենց հաղորդագրության մեջ ընդամենը գրված է, որ նոր մեղադրանք է առաջադրվել, այն առաջադրվել է խոշոր չափով կաշառք վերցնելու հետ և հետո շփոթմունքից խուսափելու համար տվել էին մեկ այլ հաղորդագրություն, այդ դրվագը կապված է Սիլվա Համբարձումյանի հայտարարության հետ։ Այսինքն՝ ինքը երկու ամիս առաջ տվել է հայտարարություն։ «Այսինքն՝ կապ չունի,ինքը ասել է, թե չի ասել՝ ում է տվել այդ գումարը, մենք ուղղակի, հանրությանը հայտնել ենք, որ այդ դրվագը կապված է Սիլվա Համբարձումյանի հայտարարության հետ«,-պարզաբանեց Օրբելյանը։