Ժամանակավոր պետհամարանիշներն այսուհետ կտրամադրեն ոչ թե ոստիկանությունում, այլ մաքսակետերում (Տեսանյութ)

Ժամանակավոր պետհամարանիշներն այսուհետ կտրամադրեն ոչ թե ոստիկանությունում, այլ մաքսակետերում (Տեսանյութ)

«Ժամանակավոր պետհամարանիշներն այսուհետ կտրամադրեն ոչ թե ոստիկանությունում, այլ մաքսակետերում: Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները սահմանից մինչև ոստիկանություն երթևեկում են առանց համարանիշների»։

Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հիշեցնելով, որ ժամանակավոր պետհամարանիշների տրամադրումը օրենքով ՀՀ ոստիկանության գործառույթն է։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ այս որոշումը կթեթևացնի ոչ միայն ներմուծողների, այլև ոստիկանության հոգսերն ու թղթաբանությունը։

«Կառավարության որոշման ընդունումից հետո Ոստիկանության ու ՊԵԿ-ի միջև կկատարվեն ընդունման-հանձնման համապատասխան գործողությունները»,- ավելացրեց Անանյանը։