Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 262 նոր դեպք

Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 262 նոր դեպք

Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով  վարակման 262 նոր դեպք։ Առողջացել է 72 մարդ։ Մահացել է երկու մարդ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի կառավարությունը։ Հունիսի 4-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերը կազմել է 6522 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 3737 մարդ է։ Մահացածների ընդհանուր թիվը 78 մարդ։ 2707 մարդ շարունակում է բուժումը ստացիոնար պայմաններում։ 64 բուժվողի վիճակը ծանր է, 75-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Իրականացվել է 322 574 թեստավորում։