Փաշինյանը ժամանակին ասել է՝ ե՞րբ պիտի հասկանաք՝ Ղարաբաղը գլխացավանք է. Զոհրաբյան

Փաշինյանը ժամանակին ասել է՝ ե՞րբ պիտի հասկանաք՝ Ղարաբաղը գլխացավանք է. Զոհրաբյան

Նիկոլի միակ հենարանը մնացել է չարությունը, մաղձը եւ ատելությունը։ Ես միշտ փորձել եմ հասկանալ, թե նվազագույն դաստիարակություն եւ ինտելեկտ, զրո հայրենասիրություն ունեցող այդ մարդն ինչո՞վ է կարողացել 2 տարի առաջ մանիպուլյացնել մեր հարյուր հազարավոր անկեղծ հայրենակիցների։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության ընթացող հերթական հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Տարածաշրջանային խնդիրների մասին քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ ասել էր՝ ե՞րբ պետք է հասկանանք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, եւ ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից՝ այնքան լավ։Սա ասել է դեռեւս լրագրող եւ խմբագիր Նիկոլ Փաշինյանը 2007 թվականին։ Իր տերերի հետ միասին Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն իրականացրեց Արցախի հանձնման իր ծրագիրը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

«Հայի կողմից հային ատելն այն է՝ ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը»,- հավելեց նա։