Երբ դուրս գաք «5-րդ ալիքից», գուցե Փաշինյանը պատասխանի ձեր հարցերին․ Մանե Գևորգյանը՝ լրագրողին

Երբ դուրս գաք «5-րդ ալիքից», գուցե Փաշինյանը պատասխանի ձեր հարցերին․ Մանե Գևորգյանը՝ լրագրողին

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ժամանակ խոչընդոտում են նաև լրագրողների աշխատանքը, և դա ոչ միայն չի կանխվում, այլև մի բան էլ, կարծես թե, դրան նպաստում է Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը։  Տեսանյութում երևում է, որ քաշքշոց է սկսվում Մանեի և մի լրագրող աղջկա միջև, որը փորձում է լուսաբանել Փաշինյանի՝ հայհոյանքների տարափի ներքո անցնող այցը Սյունիք։ 

Կադրերում երևում է, որ աղջիկը փախչում է Մանեի մոտից, դժվար է ասել՝ Մանեն քաշքշում էր նրան, թե ոչ, ու ընկնում է ոստիկանների ձեռքը։ Մանեն մոտենում է  նրան, փորձում ինչ-որ բան պարզաբանել, բայց այդ ընթացքում ոստիկաններն են քաշքշում ըմբոստ լրագրողին, որը, հավանաբար, Սյունիքի մարզային լրագրողներից է։

Ավելի ուշ պարզվեց, որ աղջիկը TV 5-ի մարզային լրագրողն է, ում Մանե Գևորգյանն ասել է․ «Երբ դուրս գաք «5-րդ ալիքից», գուցե Փաշինյանը պատասխանի ձեր հարցերին»: