Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Շիրակի մարզպետարանի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի, Յիրիկյան ընտանիքի և Արթիկի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում Արթիկի Շինարարների 7 հասցեում այսօր բացվել է երեխաների ցերեկային խնամքի և ընտանիքների աջակցության առաջին կենտրոնը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով կնտրոնի կարևորությանն ու համայնքում գործելու անհրաժեշտությանը, նշեց․ « Երբ առաջին անգամ ինձ մոտ քննարկում եղավ այս կենտրոնի բացման առնչությամբ, ինձ համար  իսկական ավետիս էր։ Այսօր մենք պարզապես կենտրոն չենք բացում, այլև մի միջավայր ենք ստեղծում, որտեղ մեր երեխաները կկարողանան առանց իրենց ընտանիքներից կտրվելու զարգանալ և զերծ մնալ ռիսկերից»։

Երեխաների ցերեկային խնամքի կենտրոնը ապահովելու է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ցերեկային խնամքն ու զբաղվածությունը՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական աջակցություն նրանց և նրանց ընտանիքներին։ Կենտրոնում արդեն շուրջ 50 շահառուներ են գրանցվել, գործելու են մշակութային խմբակներ։