Էքսպրոմտ Գերմանի խաթեր

Էքսպրոմտ Գերմանի խաթեր

Վահագն Աթաբեկյան
Էքսպրոմտ Գերմանի
խաթեր
Փարիզ, 2015

Երբ էն հին «Գարուն» նա մտավ պրայավկով, ֆիկսաժով-բանով,
Ի՞նչ պիտի անի «Գարուն»-ում Ավագյան Գերմանը, ասինք։

Երբ ամեն պատահած մեկին սկսեց անկապ չխկացնել՝
Հանձնելով հավերժի դատին՝ ախար շա՜տ յամանն է, ասինք։

Եւ դարդից հուսահատ՝ մէ թաս նա կոնծեց ու բույանիտ արեց,
Խե՜ղճ տղա, օրերից մի օր կենթակվի բերման նա, ասինք։

Գոզալ ու ջեյրանի ձեռից նա կորավ՝ մեկ Շուշի, մեկ՝ Լոս,
Էսպես ո՞նց, ում հաշվին, Գերմա՛ն, հոգիդ խորն ու կեռման է, ասինք։

Ու մի օր նկարեց նա մեզ, նայեցինք իր արած նկարին,
հետո մեզ ու կրկին՝ նկարին, 
հանճարե՜ղ, աննման է, - ասինք։