Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը դեռ չի քննարկվում

Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը դեռ չի քննարկվում

Ծիծեռնակաբերդում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադառնալով կորոնավիրուսի՝ Հայաստան հնարավոր  ներթափանցման վերաբերյալ հարցին նշեց.«Կապ է պահվում այլ երկրների առողջապահության համար պատասխանատու կառույցների հետ, ինչպես նաև Հայաստանի ներսում քայլեր են ձեռնարկվում։ Իրանի մասով, որոշումն արդեն կայացվել է և այդ մասով որոշակի սահմանափակումներ ունենք։ Օնլայն միջոցով կապի մեջ ենք բոլոր գերատեսչությունների հետ, վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացվեն»։

Խոսելով Վրաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքի մասին, Գրիգորյանը նշեց, որ Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը դեռ չի քննարկվում։

«Վրաստանում իրավիճակի մասին կապի մեջ են համապատասխան գերատեսչությունները, բոլոր հարցերը քննարկվում են, բոլոր հարցերը սեղանին կան, լուծումներն էլ կլինեն ըստ իրավիճակի»,-ասաց Գրիգորյանը։