Գյումրեցիներով շատ շնորհակալ ենք Ռուբեն Վարդանյանից.Գյումրու քաղաքապետ

Գյումրեցիներով շատ շնորհակալ ենք Ռուբեն Վարդանյանից.Գյումրու քաղաքապետ

Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին ՝ «Ավրորա» ֆորումի շրջանակներում,տեղի ունեցավ Գյումրու «Բարեկամություն» պուրակի հիմնարկեքի արարողությունը: Ռուսաստանաբանակ գործարար, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը  լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա իրենց առաջին ծրագիրն էր Գյումրիում, իսկ հետագա անելիքների մասին նախընտրում է խոսել աշխատանքներն ավարտելուց հետո, ըստ գործարարի՝ պուրակի շինաշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2021 թվականը, որից հետո  հնարավոր է՝ Գյումրիում հանդես գան այլ նախաձեռնություններով:

Պուրակը լինելու է եզակի, քանի որ, այգու նախնական կոնցեպտուալ նախագծի հեղինակ Սևակ Պետրոսյանը շինարարական աշխատանքների հետ կապված յուրահատուկ մոտեցում է դրսևորելու։ 

Գյումրեցիները թերահավատ են: Նմանատիպ խոստումներ ու նախաձեռնություններ շատերն են արել, սակայն շատ քչերն են իրագործվել: Տեղեկացանք, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը կառավարության հետ համատեղ արդեն սկսել է այգու նախագծման աշխատանքները: Համավարակի պայմաններում նախագծող հիմնական խումբը Հայաստան գալ չի կարող, սակայն աշխատանքները կանգ չեն առել, այգու նախնական նախագիծն արդեն կազմված է:Պուրակը, որտեղ ժամանակին տեղակայված էր երկու տասնյակից ավել տնակ, այսօր ամբողջությամբ մաքրվել է և վերածվելու է ժամանցի վայրի

Օրերս էլ Գյումրու  համայնքապետարանը  այգու վերականգման նախագծի և նախատեսվող գործունեությունից շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցությունների վերաբերյալ հանրային քննարկում էր կազմակերպել: 

Ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանի խոսքերով ՝ այգին աննախադեպ է  լինելու, այն  կառուցվելու է  միջազգային բարձր չափորոշիչների հիման վրա: Գյումրիում տուրիստական մեծ հոսք է նախատեսվում: «Իրականում հրաշք ծրագիր է:Կոմունիկացիոն ծրագիրը, եթե մինչև նոյեմբեր ավարտենք, 21թ-ին սկսելու ենք այգու հիմնանորոգման աշխատանքները: (IDeA) հիմնադրամի կողմից լուրջ գումար է տրվելու: Հայաստանի Հանրապետությունում նմանը չի լինելու: Կոչվելու է գրագետ այգի: Մենք գյումրեցիներով շատ շնորհակալ ենք պարոն Ռուբեն Վարդանյանին, (IDeA) հիմնադրամին»,-նշեց Գյումրու քաղաքապետը՝ չհստակեցնելով, թե որքան գումար է հատկացնելու հիմնադրամը: 

Հիշեցնենք որ, Գյումրիի «Բարեկամություն» այգու վերակառուցման ծրագիրն իրականացվելու  է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում: Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի միավորել եւ զարգացնել Գյումրի քաղաքի ենթակառուցվածքները եւ արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը:

Մանրամասները՝ տեսանյութում