Որքան վարակիչ է կորոնավիրուսի շտամմի հարավ-աֆրիկյան մուտացիան

Որքան վարակիչ է կորոնավիրուսի շտամմի հարավ-աֆրիկյան մուտացիան

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ի հայտ եկած կորոնավիրուսային ինֆեկցիայի շտամմի մուտացիան ավելի վարակիչ է համարվում, քան կարծում էին։ Այս մասին հայտարարել է այդ երկրի գլխավոր համաճարակաբան Սալիմ Աբդուլ Քարիմը։ Նոր շտամմը, որը ստացել է 501.V2 անվանումը, ավելի դյուրությամբ է կարող թափանցել մարդու բջիջներ եւ ավելի ամուր է կարողանում այնտեղ «նստել»։ Նոր շտամմն 50 տոկոսով ավելի վարակիչ է։

Ընդ որում, նախկին շտամմների դեմ մշակված հակամարմինները ավելի քիչ են արդյունավետ՝ այս նոր շտամմի չեզոքացման գործում։ Սրանով հանդերձ, ավելի լուրջ պաթոգենություն չի նկատվել դեռեւս։ Այս նոր շտամմն է եղել պատճառը, որպեսզի ՀԱՀ-ում սկսվի կորոնավիրուսային բռնկման երկրորդ ալիքը, նշում է Reuters լրատվական գործակալությունը։