Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունենում Վճռաբեկ նիստ

Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունենում Վճռաբեկ նիստ
Վճռաբեկ դատարանում այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ ներկայացված դատախազության, ինչպես նաեւ պաշտպանական կողմի միջնորդությունները։ Դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի որոշումը` Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմն էլ բողոք է ներկայացրել նրան անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու որոշման վերաբերյալ։



Դատական նիստերի դահլիճում է նաեւ Քոչարյանը։ Հիշեցնենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:



**Աննա Պապիկյան**