Սաուդյան Արաբիան դեսպանատուն է բացում Վրաստանում

Սաուդյան Արաբիան դեսպանատուն է բացում Վրաստանում
Ընթացիկ տարվա դեկտեմբերից Վրաստանում կսկսի գործել Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանատունը։ Այս մասին հայտարարել է սաուդական արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ հավելելով, որ սաուդցի դիվանագետները Թբիլիսիում կլինեն դեկտեմբերի սկզբին։



Սաուդական միապետությունը որոշում է կայացրել բացել դեսպանատուն Վրաստանում՝ Վրաստանի վարչապետի՝ Էր-Ռիյադ կատարած այցից հետո։



Հիշեցնենք, որ Էր-Ռիյադում վրացական դեսպանատուն գործում է սկսած 2014 թվականից։