Սեքս-սկանդալի հերոսուհին պատրաստ է ներողություն խնդրել

Սեքս-սկանդալի հերոսուհին պատրաստ է ներողություն խնդրել
Մոնիկա Լեւինսկին, ով հայտնի դարձավ ամբողջ աշխարհին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ՝ կապված սեքս-սկանդալից հետո, հայտարարել է, որ պատրաստ է ներողություն խնդրել Հիլարի Քլինթոնից։



Այս մասին նա ասել է Vanity Fair պարբերականում հեղինակած հոդվածում։ Մոնիկան գրել է, որ տեղի ունեցածից հետո առաջինը, որ արել է, Չելսիից ներողություն խնդրելն է։ Չելսին Քլինթոնների դուստրն է։ «Եթե ես անձամբ հանդիպեի Հիլարի Քլինթոնի հետ այսօր, գիտեմ, որ բոլոր ուժերս կհավաքեի եւ կրկին ներողություն կխնդրեի ու կասեի, թե որքան եմ ափսոսում»,- գրել է 45-ամյա Լեւինսկին։



Նա նաեւ ասել է, որ նախկին նախագահն էլ կարող էր ներողություն խնդրել։ Ու թեեւ պարտավորվածություն չունի, ըստ սեքս-սկանդալային նախկին հերոսուհու, պաշտոնաթող նախագահը նման բան անելու, սակայն դրանից հետո, եւ նա կլիներ ավելի լավը եւ հասարակությունը նրան ավելի լավ կվերաբերվեր։