ՀՀԿ-ի դեմքը ես եմ, ոչ թե նրանք

ՀՀԿ-ի դեմքը ես եմ, ոչ թե նրանք
Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, որը կուսակցության ընտրական ցուցակի առաջին տասնյակից դուրս է մնացել՝ առջեւում թողնելով Մենուա Հարությունյանին եւ Արտաշես Գեղամյանին, չունի հարցի պատասխանը, թե ինչու են այդ մարդիկ հայտնվել տասնյակում եւ ոչ թե ինքը. «Ես չեմ ձեւավորել ցուցակը, հարցրեք ցուցակը ձեւավորողներից»-, **«Հրապարակ»**-ի հարցին պատասխանեց Մարգարիտ Եսայանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակում 12-րդ հորիզոնականում է:



Մեր հաջորդ հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ վերջին ամիսներին գործող պատգամավորներից շատերը, այդ թվում՝ Եսայանը հայտնվեցին հանրության թուքումուրի հարվածի տակ, սակայն ներկայացուցչական տասնյակում հայտնվեցին այլոք. «Թույլ տվեք ձեր հարցը թողնեմ անպատասխան»,- ակնհայտ նեղսրտվածությամբ չմեկնաբանեց Եսայանը:



Ստացվում է, որ ՀՀԿ-ի դեմքը այդ մարդիկ են դիտարկմանը նա չհամաձայնեց. «Ոչ , ՀՀԿ-ի դեմքը ես եմ»։