Արքայազն Չարլզը տոնում է իր 70-ամյակը

Արքայազն Չարլզը տոնում է իր 70-ամյակը
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզը տոնում է իր 70-ամյակը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Տոնի առիթով Կլարենս-հաուսի պալատը հրապարակել է երկու ընտանեկան լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես արքայազնը նկարվել է որդիների ու հարսների հետ։



Նկարներում արքայազն Վիլյամն է, արքայազն Հարրին, Քեյթի ու Մեգանի հետ։ Լուսանկարներում նաեւ փոքրահասակ արայազներ ու արքայադուստրերն են։



Associated Press-ը գրում է, որ արքայազնը թեյախմություն կիրականացնի մի խումբ մարդկանց հետ, որոնք նույնպես 70 տարեկան են դառնում։ Թեյախմությանը մասնակցում է նաեւ Եղիսաբեթ 2-րդ թագուհին։