ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Քուվեյթն ու Բոլիվիան ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրելու հայտ են ներկայացրել, կապված Գազայի սեկտորում իրադրության կտրուկ սրման հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ սկսած նոյեմբերի 12-ի երեկոյից իրադրությունը անկլավում սրվել է։ Իսրայելական կողմը զորքեր է տեղափոխել անկլավի սահմանների մոտ եւ սկսվել են բախումներ։ Տուժել է 25 մարդ։ Գազայի սեկտորում մահացել է 7 պաղեստինցի։ Իսրայելական կողում էլ կան զոհեր եւ վիրավորներ։ ԱԽ նիստը լինելու է դռնփակ։ Նշենք, որ ՄԱԿ միջնորդությամբ հրադադար է հաստատվել, սակայն իսրայելական ռազմական նախարարը համաձայն չլինելով հրադադարի հետ հրաժարական է տվել։