ԿՀՎ-ն հատուկ «ճշմարտախոսության պատվասուկ» է ստեղծե՞լ

ԿՀՎ-ն հատուկ «ճշմարտախոսության պատվասուկ» է ստեղծե՞լ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը մեղադրել են այն բանի մետ, որ մշակել է հատուկ հոգեմետ նյութ, որի ներարկումից հետո վերջինիս ազդեցության տակ մարդիկ ավելի դյուրությամբ կարող են բացահայտել գաղտնի տեղեկությունները։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը։ Զեկույցում, սակայն, չի ասվում, թե արդյոք այդ պատվաստանյութը կիրառվել է օրինակ ցուցմունք վերցնելիս կամ այլ գործողություն կատարելիս։ ԿՀՎ մասնագետները մարդու հոգեբանական արգելանքները թուլացնող արդյունավետ միջոցների որոնման ընթացքում հայտնաբերել են միդազոլամ դեղամիջոցը, որը վաճառվում է Versed անվան տակ։ Այն հանգստացնող է համարվում եւ ժամանակավոր ամնեզիա է առաջացնում, ինչը եւս կարեւոր է հատուկ ծառայությունների գործողությունների համար։ Միակ խնդիրը եղել է այն, որ դեղամիջոցը ներերակային ներարկմամբ է միայն հնարավոր կիրառել։ Ուշագրավ է այն, որ միդազոլամի հետ կապված որոշ ժամանակ հատուկ ծառայությունները ունեցել են հատուկ ծրագիր, սակայն 2003-ին դադարեցվել են բոլոր փորձարկումներն ու մշակումները։ Զեկույցում խիստ քննադատվում է ֆիզիկական եւ հոգեկան կտտանքների միջոցով ցուցմունք կորզելու պրակտիկան, մատնանշելով, որ նմանատիպ այսպես կոչված «ճշմարտախոսության պատվաստանյութերը» հանդիսանում են հոգեկան կտտանքի եւ հոգեկան կործանման միջոցներ։