Բրազիլիայում սողանքի զոհերի թիվն աճել է

Բրազիլիայում սողանքի զոհերի թիվն աճել է
Փրկարարները Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգում շարունակում են սողանքի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը։ Այս մասին հայտնում է UOL Notícias-ը՝ հավելելով, որ աճել է աղետի զոհերի թիվը՝ հասնելով 15-ի։



Մահացածը երեք տարեկան երեխա է, ով մահացել է հիվանդանոցում ստացած վերքերի հետեւանքով։ Եվս երկու վիրավոր հոսպիտալացված է։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն։ Շարունակվում են փլատակների մաքրման աշխատանքները։ Սողանքը տեղի էր ունեցել դեռ շաբաթ օրը՝ ավելի քան 10 մարդու մահվան պատճառ դառնալով։