Ստացել է ծանր այրվածքներ՝ ուտիճների դեմ պայքարում
Մոսկվայի այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ ծանր այրվածքներով։ Ինչպես հաղորդում է** **РИА Новости լրատվական գործակալությունը, քաղաքացին վնասվածքներ ստացել է ուտիճների դեմ պայքարելիս, ավելի կոնկրետ՝ շեկ ուտիճին այրելու ընթացքում։
Ըստ հրապարակման, երեկոյան խոհանոց մտնելով, տուժածն այնտեղ մեծ ուտիճ է գտել ու փոխանակ հողափաթով սատկացներ, որոշել է կրակայրիչի լիցքավորման համար նախատեսված գազի բալոնն օգտագործել։ Արդյունքում բալոնի պարունակությունը բռնկվել է, եւ տղամարդը ստացել այրվածքներ, որոնք մասնագետները գնահատում են 2-3 կարգի։
Ընդհանուր առմամբ ձեռքերի մաշկի 8 տոկոսը վնասվել է եւ հարկ է եղել անհետաձգելի վիրաբուժական միջամտություն իրականացնել։

Կարծիքներ