Նրբերշիկի պատճառած վնասները՝ ըստ բրիտանացի գիտնականների

Նրբերշիկի պատճառած վնասները՝ ըստ բրիտանացի գիտնականների
Օքսֆորդի համալսարանի գիտնականները առաջարկել են Մեծ Բրիտանիայում կարմիր մսի գինը թանկացնել 13 տոկոսով, իսկ մսամթերքի գինը՝ 79 տոկոսով, որպեսզի նվազեցվի այդ կերպ վերջինիս օգտագործումը։



Ըստ նրանց հայտարարության, եթե մեկ տուփ նրբերշիկը թանկանար երկու անգամ, ապա դա կկանխեր 6 հազար բրիտանացիների մահը ամեն տարի։ Ինչպես հաղորդում է Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը, կարմիր մսի մշտական օգտագործումը սննդակարգում, ավելացնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Գիտնականները հայտարարել են, որ կարմիր մսի օգտագործումը հատկապես մեծ ծավալներ ունի նվազ միջին եկամուտ ունեցող երկրներում, իսկ ահա Մեծ Բրիտանիայում կարմիր մսի եւ կարմիր մսից պատրաստված մսամթերքի օգտագործումը գերազանցում է ընդունված նորման։ Այս հետազոտությունն առաջացրել է բուռն վիճաբանություններ ե՛ւ մասնագիտական շրջանակներում, ե՛ւ բնակչության մոտ։ Այդուհանդերձ կառավարությունը հետազոտությանը վերաբերվում է զուտ որպես տեսական աշխատանք։