ԵՄ-ն մերժել է վարչապետի առաջարկները

ԵՄ-ն մերժել է վարչապետի առաջարկները
Եվրոպական միությունը մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առանցքային առաջարկությունները՝ կապված ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ։ Այս մասին հայտնում է Sunday Times-ը։



Ավելի վաղ բրիտանական կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ արդեն համաձայնեցվել են Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության պայմանագրի դրույթների 95 տոկոսը, սակայն կողմերը մի շարք հարցերի հետ կապված դեռ ունեն տարակարծություններ։ Խոսքը նաեւ Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի սահմանային հսկման հետ կապված խնդիրներին է վերաբերում։



«Մենք հույս ունեինք, որ մինչեւ այս ամսվա վերջ բոլոր հարցերը կհամաձայնեցվեն, ինչպես հայտարարվել էր նախապես, եւ Մեյի կաբինետը կկարողանա վերջնական հաղթահարել գործընթացի ամփոփիչ փուլը եւ կստեղծի այն անկախ մեխանիզմը, որով հնարավորություն կլինի կարգավորել մաքսային գլուխկոտրուկը։ Որոշները այդ կարգավորման մեջ տեսնում էին Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ կոշտ սահմանի բացառում»,- գրում է պարբերականը եւ մանրամասնում, որ Բրյուսելը, սակայն, հայտարարել է, որ նման մեխանիզմը հնարավոր է միայն ԵՄ կազմում։ ԵՄ կազմից Լոնդոնի դուրս գալուն դեմ նախարարներն ի դեպ արդեն պատրաստակամություն են հայտնել լքել պաշտոնները։