Նախագահները փոխանակվել են նվերներով
Հերթական քաղաքավարական ժեստն է տեղի ունեցել Հյուսիսային եւ Հարավային Կորեաների ղեկավարների միջեւ։ Ինչպես հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը իր հյուսիսկորեացի գործընկերոջն ուղարկել է 200 տոննա մանդարին՝ որպես նվեր։ Նվերը ուղարկվել է չորս հատուկ չվերթով՝ Չեջուջոյից Փհենյան։
Նվերը բաղկացած է եղել 10 կգ-անոց 20 հազար տուփերից՝ մանդարինով լցված։ Նվերը Կիմ Չեն Ընին կմատուցվի հատուկ պատվիրակության կողմից, որը արդեն իսկ մեկնել է Փհենյան Սեուլից։ Հաղորդվում է, որ իր հերթին Կիմ Չեն Ընն էլ պատրաստվում է սունկ նվիրել իր հարավկորեացի գործընկերոջը։

Կարծիքներ