Մարդկանց վրա հոխորտալու փոխարեն պայմաններ ստեղծեք

Մարդկանց վրա հոխորտալու փոխարեն պայմաններ ստեղծեք
Այս օրերին ամենաքննարկվող թեման երևի թե Փաշինյանի հայտարարությունն էր 800 000 ծույլերի մասին, այն մարդկանց, ովքեր չեն աշխատում, բայց նպաստ են ուզում ստանալ: Փաշինյանին հիշեցնել է հարկավոր, որ երկրում այդքան չաշխատողներ կան միայն ու միայն այն պատճառով, որ պետությունը ուղղակի մարդկանց աշխատելու համար ոչ մի պայման չի ստեղծում, ընդհակառակը, այսօրվա դրությամբ, մեր պետությունը ռեպրեսիվ է ոչ միայն քաղաքական առումով, այլ նաև տնտեսական:



Դրա համար մարդկանց վրա հոխորտալու փոխարեն պրն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը պիտի նախ և առաջ աշխատի պայմաններ ստեղծել, որպեսզի այդքան մեծ թվով գործազուրկներ չլինեն երկրում: Իսկ դրա համար պիտի հարկային նորմալ քաղաքականություն իրականացվի, հետո վարկերը էժան ու հասանելի պիտի լինեն, այնուհետև հարկավոր է էներգակիրների գները երկնային բարձունքներից ցած իջեցնել ու համապատասխանեցնել շուկայականի մակարդակին, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ ոչ թե դեկլարատիվ, այլ իսկապես է հարկավոր պայքարել, և ամենակարևորը արդարադատություն է պետք հաստատել, իսկ դա նշանակում է, որ դատարանները անկախ պիտի լինեն, ճիշտ այնպես, ինչպես որ գրված է սահմանադրության մեջ:



Ահա եթե այս ամենը պարոն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը ցանկանա անել, ապա ի զարմանս իրեն, կտեսնի որ Հայաստանում բոլորն անխտիր կսկսեն աշխատել, ու նպաստի հույսին կմնան միայն մտավոր ու ֆիզիկական լուրջ արատ ունեցող մարդիկ, որոնք իրականում չնչին տոկոս են կազմելու, և որոնց մասին հասարակությունն ու պետությունը, իհարկե, պարտավոր են հոգ տանել:



**Թորոս Ալեքսանյան**