Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանին կաջակցի Արեւմուտքը․ Իգոր Կորոտչենկո

Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանին կաջակցի Արեւմուտքը․ Իգոր Կորոտչենկո
Հայաստանի եւ հայաստանյան իշխանությունների մասին սկանդալային հայտարարություններով վերջին շրջանում հայտնի դարձած փորձագետ Իգոր Կորոտչենկոն որոշել է իր այդ էստաֆետը չհանձնել եւ այս անգամ էլ հարցազրույց է տվել Բաքվի քարոզչամեքենայի հիմնական գործիքներից մեկը հանդիսացող Haqqin.az-ին։



Եվ ինչպես կարելի էր ենթադրել, հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան կարգավորման խնդրին։ Մասնավորապես, նա ասել է, որ ավաղ ոչ Բոլթոնը, ոչ էլ մյուս հովանավորները հայկական ներկայիս իշխանությունների, չեն անում ոչինչ, որպեսզի «Ադրբեջանի տարածքներն ազատագրվեն»։



«Իրականում Հայաստանը ոչինչ չի անում իրավիճակի ապասառեցման ուղղությամբ։ Միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից մատնանշված շրջանները Երեւանը հանձնել չի էլ պատրաստվում։ Սակայն իր այդ մերժումը նա պայմանավորում է այն բանով, որ նախ Ադրբեջանը պետք է փոխի իր վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված։ Մյուս կողմից էլ, բնականաբար Ադրբեջանը չի ուզում հրաժարվել իր հողերից եւ դրա համար էլ ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա»։ Կորոտչենկոն նաեւ խորապես ափսոսանք է հայտնել, որ իբրեւԱրեւմուտքը աջակցում է Հայաստանին՝ խնդրի առնչությամբ իր հստակ դիրքորոշումը հայտնելու փոխարեն։



«Հասկանում եք, Փաշինյանը «հեղափոխական է եւ նրան հետեւաբար ամեն բան թույլատրված է»,- նկատել է Իգոր Կորոտչենկոն։