Նախագահը սպառնում է ընդդիմությանը

Նախագահը սպառնում է ընդդիմությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ եթե Ներկայացուցիչների պալատում իր դեմ սկսեն հետաքննություններ, ապա ինքն էլ Սենատում համարժեք հետաքննություններ կսկսի ընդդեմ դեմոկրատների։



«Եթե դեմոկրատները մտածում են, որ կարող են հարկատուների գումարները ծախսել մեր հանդեպ հետաքննությունների վրա Ներկայացուցիչների պալատում, ապա մենք էլ ստիպված ենք լինելու դեմոկրատների դեմ հետաքննություններ սկսել Սենատում՝ կապված գաղտնի տեղեկությունների արտահոսքի հետ։ Այս խաղում կարող են խաղալ միայն երկուսը»,- թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։