Դատապարտվել է 3,5 տարվա բանտարկության՝ նախագահի աստղը կոտրելու համար

Դատապարտվել է 3,5 տարվա բանտարկության՝ նախագահի աստղը կոտրելու համար
Ամերիկացի 24-ամյա Օսթին Քլեյը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման այն բանի համար, որ «Փառքի ծառուղում» կոտրել է նախագահ Դոնալդ Թրամփի անվանական աստղը։ Այս մասին հայտնում է New York Daily News-ը հավելելով, որ տղայի հանդեպ, սակայն պատիժը չի կիրառվի։ Նա կստորագրի իր մեղավորությունը ճանաչելու համաձայնությունը եւ կսահմանվի 3 տարվա փորձաշրջան։ Միաժամանակ նա 20 օր կզբաղվի հանրօգուտ աշխատանքով։ Դատարանը նաեւ որոշել է, որ Օսթին Քլեյը պետք է դիմի հոգեբանի օգնությանը, ինչպես նաեւ վճարի մոտ 10 հազար դոլար՝ Հոլիվուդի Առեւտրային պալատին։