«Դուխով» տրանսգենդերը. մեծամասնության համար` փոքրամասնության դիրքերից

«Դուխով» տրանսգենդերը. մեծամասնության համար` փոքրամասնության դիրքերից
Հեղափոխությունը սեռական ու աղանդավորական փոքրամասնությունների շրջանում աննախադեպ ոգեւորություն է առաջացրել: Մի կողմից ԼԳԲՏ համայնքն է ակտիվացել, մյուս կողմից` աղանդավորական տարաբնույթ կազմակերպություններ. յուրաքանչյուրն իր նպատակներն ունի ու, այսպես կոչված, դիրքերի ամրապնդման տեսլականները: Մի կողմից արշավ է սկսվել Հայ առաքելական եկեղեցու դեմ, մյուս կողմից` կրթական համակարգի ու ավանդական արժեքների: Նոր ձեւավորված կառավարությունն առաջին հայացքից մի կողմ է քաշվել ու ձեռքերը լվացել, չի ուզում փոքրամասնությանը նեղացնել, իսկ մեծամասնությանը` չի կարող` առջեւում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները նոր խորհրդարանի ու կառավարության ձեւավորումից հետո` դժվար է ասել, բայց մի բան հստակ է. նոր իշխանությունները` արեւմտյան արժեհամակարգի մոդելով, այս հարցերի առնչությամբ փոքրամասնության դիրքերից փոփոխություններ են նախաձեռնում «մեծամասնության համար»: Առաջնային գերխնդիր կա՝ ամեն կերպ պաշտպանելու փոքրամասնության իրավունքները, իսկ փոքրամասնության իրավունքները, պարզվում է, ավելի շատ են, քան պարտականությունները: Հավակնությունների մասին խոսելն էլ այս դեպքում ավելորդ կլինի: Գաղտնիք չէ, որ մեր քաղհասարակության մի մասը ֆինանսավորվում է արտասահմանյան տարբեր կազմակերպություններից եւ առաջնորդվում վճարողի թելադրած կանոններով: Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում ակտիվորեն գործող բազմաթիվ կազմակերպություններ ջանք չեն խնայում վճարողի կողմից թելադրված ու պարտադրված արժեքները քարոզելու ու տարածելու համար:



Վերջերս հայտնի դարձավ, որ ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանն ընդունել է տրանսգենդեր մարմնավաճառ, ակտիվիստ ոմն Գարիկի (Կարաբինա), եւ, ինչպես երեւում է վերջինիս տարածած լուսանկարի մեկնաբանությունից, հանդիպումը եղել է «հաջողված», եւ երիտասարդը բավարարված է հեռացել նախարարությունից: Իհարկե, չեմ կարծում, թե տարածված բուռն քննարկումներից հետո ԿԳ նախարարությունը, հետաքրքրվածներին ու վրդովվածներին արձագանքելով, կներկայացնի հանդիպման ողջ էությունը: Թե ինչի շուրջ կարող էին գործնական պայմաններում զրուցել մարմնավաճառ տրանսգենդերն ու ԿԳ նախարարը, դեռ փակ կմնա հասարակությունից: Տարիներ շարունակ արտասահմանից ֆինանսավորվող բազմաթիվ կառույցներ Հայաստանի տարածքում տարաբնույթ թեմաներով դասախոսությունների ու քարոզների շրջանակներում խորությամբ անդրադառնում են նաեւ, այսպես կոչված, սեռական առողջ դաստիարակությանը, որի մեջ ներառում են նաեւ սեռական փոքրամասնությունների խնդիրները: Իրավունքների ամրապնդման տեսանկյունից վերջիններս նպատակ ունեն այդ ամենը` որպես «առողջ սերունդ դաստիարակելու» երաշխիք, ներառել դպրոցական ծրագրերում: Իսկ ենթադրությունները թույլ կտան ասել, որ հանդիպումը կարող է կապված լինել հենց այս խնդիրների հետ: Մեր էության խորթ արժեհամակարգերի ներմուծումը Հայաստան ու պետական բարձր մակարդակով դրա խրախուսումը չի կարող լինել ժողովրդավարական քայլ: Երբ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է այդ արժեքներին, այստեղ խոսք անգամ լինել չի կարող սիրո ու համերաշխության մասին: Իսկ պետական մակարդակով նման հանդիպումների անցկացումը, ծրագրերի նախաձեռնումը եւ միասեռականության քարոզը դատապարտելի են եւ ուղղված մեր արժեհամակարգի ու պետականության դեմ:



**Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ**