Հայկ Մարությանի որոշումը վրդովեցրել է «Լույս» դաշինքին․ նրանք դիմում են գրել

Հայկ Մարությանի որոշումը վրդովեցրել է «Լույս» դաշինքին․ նրանք դիմում են գրել
Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է հոկտեմբերի 27-ին ավագանու նիստ հրավիրել։ Այս հանգամանքը վրդովեցրել է Երեւանի քաղաքապետարանի «Լույս» դաշինքի անդամներին։



Մասնավորապես, «Լույս» դաշինքից «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը պատրաստվում է դիմում գրել՝ ուղղված քաղաքապետին, որպեսզի նիստի օրը փոխվի, քանի որ այդ օրը լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 19-րդ տարելիցը։ Ավագանու անդամը պատրաստվում է դիմել նաեւ մյուս խմբակցություններին այս հարցով։



Հիշեցնենք, որ 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվել էր հարձակում, որը տեղի էր ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայցությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։