Ավստրալիայում շունը հոշոտել է 58 փոքր պինգվինի

Ավստրալիայում շունը հոշոտել է 58 փոքր պինգվինի
Ավստրալիայում վայրի բնության պաշտպանության գործակալության մասնագետները հետաքննում են 58 փոքր պինգվինների անկման գործը։ Այս մասին հայտնում է [**ABC**](https://www.abc.net.au/news/2018-10-17/penguins-killed-at-low-head-tasmania-in-repeat-of-earlier-attack/10386460)-ն։



Ըստ բնապահպանների կողմից առաջ քաշված նախնական վարկածի, պինգվիններին հնարավոր է, որ կատաղած շուն /կամ շներ/ է հոշոտել։ Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Թասմանիայի լողափին, որտեղ միայն վերջին օրերին 12 սատկած պինգվին է հայտնաբերվել։



Բնապահպանները հայտարարել են, որ դիմելու են իշխանություններին, որպեսզի շնատերերին զգուշացվի, որ այն, ինչ անում են իրենց շները, պատասխանատուն շնատերերն են, ու եթե պարզվի, որ պինգվինների մահվան մեջ շուն է մեղավոր ապա պատասխանատվություն պետք է կրի շնատերը։ Միաժամանակ նաեւ պարբերականը նշում է, որ իշխանությունները սահմանափակել են շների հնարավոր հասանելիությունը այն վայրեր, որտեղ պինգվինների գաղութներն են։ Փոքր պինգվինների հասակը կազմում է առավելագույնը 30 սմ։