Թրամփը Սիրիայում գործողությունների նոր պլան է մշակում

Թրամփը Սիրիայում  գործողությունների նոր պլան է մշակում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Սպիտակ տան աշխատակազմին մշակել նոր պլան Սիրիայի տարածքում ռազմական հակամարտությանը ամերիկյան կողմի մասնակցության եւ հակաահաբեկչական պայքարի հետ կապված։ Այս մասին հայտնում է NBC-ն։  Նոր պլանում ավելի կշեշտադրվի Իրանի ռազմական ներկայությունը Սիրիայում չեզոքացնելու անհրաժեշտությունը։ Սրանով հանդերձ, նոր պլանը ուղղված չի լինի շարքային իրանցիների դեմ, կամ էլ չի ենթադրի, որ իրանցի զինվորականներ են սպանվելու կամ էլ իրանցի զինվորականների սպանությունները քաջալերվելու են։  Ըստ գործող ռազմավարության ամերիկյան կողմը իրավունք ունի ինքնապաշտպանվելու, կամ էլ սպառնալիքների առկայության դեպքում օդային հարվածներ հասցնելու իրանական օբյեկտների վրա։ Նոր պլանի համաձայն արդեն Իրանի ռամական ներկայությունը Սիրիայում չեզոքացնելու համար կներառվեն նաեւ քաղաքական եւ դիվանագիտական գործիքները եւս։** **[NBC](https://www.gazeta.ru/tags/media/telekanal_nbc.shtml)-ն նաեւ հաղորդում է, որ ամերիկյան ռազմա-քաղաքական վերնախավում եւ հատկապես Պենտագոնում անհանգստացած են, որ Թրամփը այդքան մտասեւեռվել է Իրանի վրա։ Կա մտավախություն, որ այդ մտասեւեռման հետեւանքով Միացյալ Նահանգներն էլ ավելի կներքաշվեն Սիրիական հակամարտության մեջ։ Պենտագոնում վճռական են տրամադրված, էր Սիրիայում ամերիկյան զորակազմի մասին պետք է խոսել միայն որպես ԻՊ դեմ պայքարի համար մեկնած ռազմական առաքելության եւ ոչ ավելին։ Նշվում է, որ Պետդեպարտամենտն ու Սպիտակ տան ադմինիստրացիան սակայն այլ մոտեցում ունեն եւ հատկապես շեշտադրում են հակաիրանական պայքարի կարեւորությունը։