Կսովորեցնեն կանեփ աճեցնել

Կսովորեցնեն կանեփ աճեցնել
Կանադայի Օնտարիո նահանգի Նիագարայի քոլեջի 24 ուսանողներ պաշտոնապես թույլտվություն են ստացել կանեփ աճեցնելու։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նշենք, որ վերականգնողական եւ ռեկրեացիոն նպատակների համար մարիխուանայի օգտագործումը Կանադայում օրինականացվել է։



Ուսանողները կսովորեն կանեփ աճեցնելու տեխնիկան եւ հմտությունները։ Այս ընթացքում նրանք կուսումնասիրեն բույսերի մեջ քիմիական նյութերի առկայությունը, կսովորեն, թե ինչպես բուժել հիվանդ բույսը եւ ինչպես հավաքել բերքը։ Ուսումնական ծրագրում նաեւ տնտեսական մաս կա։ Ինչպես լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ուսումնական ծրագրի ղեկավար Բիլ Մաքդոնալդը, ուսանողները նաեւ կուսումնասիրեն, թե ինչ տնտեսական օգուտներ կարող է բերել կանեփի աճեցումը կամ աշխատանքային ինչպիսի ծախսեր է այն պահանջում։ Միաժամանակ ուսանողներին չի թույլատրվի համտեսել իրենց արտադրանքը եւ ուսումնական կուրսի ավարտից հետո բոլոր բույսերը կոչնչացվեն։