Հուզմունքից ծեծել է բժիշկներին

Հուզմունքից ծեծել է բժիշկներին
Չինաստանում տղամարդուն ձերբակալել են բժիշկների ծեծի ենթարկելու կասկածանքով։ Բանն այն է, որ տղամարդու կինը հղի է եղել եւ արդեն պատրաստվել է ծննդաբերել, սակայն բժիշկները հրաժարվել են կեսարյան հատմամբ ծննդաբերությունն իրականացնել։ Այս մասին գրում է **South China Morning Post-**ը։



Դեպքը տեղի է ունեցել Պեկինի հիվանդանոցներից մեկում։ Հայտնի է, որ բժիշկների ծեծին մասնակցել է նաեւ չինացու ավագ դուստրը։ Ծեծկռտուքից հետո բժշկին հոսպիտալացրել են՝ ծնոտի եւ աչքի վնասվածքներով։ Արդեն ոստիկանությունում տղամարդն իր արարքը մեկնաբանել է որպես հետեւանք իր գերհուզված նյարդային վիճակի, քանի որ պտուղը արդեն պետք եղածից ավելի ժամանակ է գտնվել է մոր արգանդում, ու կարող էր վնասվել, մինչ բնական ծննաբերությունը կսկսվեր։



Բացի այդ նրա կինը՝ ծննդկանը, երկար տարիներ տառապել էր հիպերտոնիայից։ Բժիշկներն էլ հակադարձել են, որ ամեն ինչ եղել է իրենց հսկողության տակ, եւ նրանք ցանկացել են, որպեսզի կինը ինքնուրույն լույս աշխարհ բերեր իր մանկանը։ Նշենք, որ այնուհանդերձ երեխան ծնվել է կեսարյան հատումով, եւ վիրահատությունն անցել է բարեհաջող։ Գերհուզված ծնողները ունեցել են դուստր։ Ընտանիքի հորը ժամանակավորապես թույլատրել են, որպեսզի զբաղվի իր ընտանիքի հոգսերով եւ միայն մի քանի օրից են կալանավորելու, իսկ ավագ դստերը բաց են թողել գրավի դիմաց։ Բժիշկը, որը ճանաչվել է տուժած, հայտարարել է, որ ներում է հորն ու դստերը՝ հասկանալով նրանց հոգեվիճակը։