Բացահայտվել են գարեջրի օգտակար հատկանիշները

Բացահայտվել են գարեջրի օգտակար հատկանիշները
Պրոֆեսոր Քլաուս Հելլերբրանդի ղեկավարած գիտական խումբը Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանից բացահայտել են այն օգտակար հատկանիշները, որոնք ունի գարեջուրը։ Այս մասին տեղեկանում ենք նույն համալսարանի բուժական ֆակուլտետի պաշտոնական կայքում հրապարակված զեկույցից։



Համաձայն այդ զեկույցի, գարեջուրը պարունակում է երկու կարեւոր քիմիական միացություն՝ քսանտոգումոլ եւ իզո-ալֆա դառը թթուներ, որոնցից քսանտոգումոլը նպաստում է լյարդի ճարպարակալումից խուսափելուն, ավելորդ քաշի կանխարգելմանն ու սպանում է քաղցկեղածին բջիջները, իսկ ահա իզո-ալա դառը թթուները նպաստում են, որպեսզի կասեցվի լյարդի քայքայումը եւ դրական են ազդում գլյուկոզաների փոխանակության ու ճարպերի մետաբոլիզմի վրա։ Հաջորդ փուլում գիտնականները ուսումնասիրելու են, թե ինչպես կարելի է գարեջրաթերապիան կիրառել մարդու ավելորդ քաշի կանխման պրոցեդուրաներում։