Վրաստանի նախագահի թեկնածուն միլիոնատեր է դարձել

Վրաստանի նախագահի թեկնածուն միլիոնատեր է դարձել
Վրաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է մոտ 2,1 միլիոն լարի կամ 797 հազար դոլար նախընտրական արշավի ընթացքում։ Այս մասին, ըստ **«Սպուտնիկ» **ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցման, հայտարարել է Վրաստանի Պետական աուդիտի ծառայությունը։



Նշենք, որ Զուրաբիշվիլիին աջակցում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այդ կուսակցության ղեկավարներից մեկը հանդիսացող, Վրաստանի պառլամենտի նախագահ Իրակլի Կոբախիձեն նույնիսկ մինչ նախընտրական արշավի մեկնարկը կոչ էր արել իր բոլոր կողմնակիցներին օգնել Զուրաբիշվիլիին նվիրատվություններում։ Վրացական Պետական աուդիտի ծառայությունը իր ներկայացրած հաշվետվությունում նշել է, որ Զուրաբիշվիլիի նախընտրական ֆոնդում հավաքված գումարներից 1,1 միլիոն լարին կամ 415 հազար դոլարը հանդիսանում է նվիրատվություն, իսկ մնացած մոտ մեկ միլիոն լարին, կամ 382 հազար դոլարը Զուրաբիշվիլին վարկ է վերցրել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի անվան հետ կապվող մասնավոր բանկերից մեկից։



Արշավի ընթացքում ծախսվել է 1,9 միլիոն լարի կամ 722 հազար դոլար, որից 1,4 միլիոն լարին կամ 550 հազար դոլարը՝ քաղաքական գովազդի համար։ Ինքը՝ թեկնածուն, կարծում է, որ վարկը փակելու կարիք չի ունենա, քանի որ վստահ է, որ առաջին փուլում կհավաքի 10 տոկոս քվեների իսկ վրացական օրենսդրության համաձայն, այն թեկնածուն, ով առաջին փուլում կհավաքի 10 տոկոս ձայների, իրավունք ունի պահանջելու պետությունից փակել իր նախընտրական ծախսերը։