Հիլարի Քլինթոնը համեմատել է ռուսական միջամտությունն ու սեպտեմբերի 11-ը

Հիլարի Քլինթոնը համեմատել է ռուսական միջամտությունն ու սեպտեմբերի 11-ը
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, նախկին Պետքարտուղար եւ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը The Atlantic հանդեսի կոնֆերանսի ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում զուգահեռներ է անցկացրել ամերիկյան 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսական ենթադրյալ միջամտության եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցածի միջեւ։



Քլինթոնի խոսքերով, շատ կարեւոր է մինչեւ վերջ պարզելն ու հասկանալը, թե ինչ է կատարվել, ներառյալ նաեւ WikiLeaks –ի եւ Cambridge Analytica-ի մոտ վարկաբեկիչ նյութերի հայտնվելը։ Քլինթոնը շեշտել է, որ ռուսական միջամտության նախադեպ է ստեղծվել, երբ Միացյալ Նահանգները հարձակման է ենթարկվել այլ պետության կողմից, եւ ամերիկյան իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել։



Համեմատելով սեպտեմբեր 11-յան աղետի հետ՝ Քլինթոնն ասել է․ «Պատկերացնում եք՝ Բուշն ասեր, որ ժամանակ չունի հանդիպելու կամ այդ հարցով անհանգստանալու»։ Նա հավելել է, որ ապացույցները շարունակվում են կուտակվել, սակայն իշխանությունները չունեն բավարար կամք դրանց հետ ճիշտ կերպով վարվելու համար։