Դոնբասում մարտնչած արտիստին սպառնում են

Դոնբասում մարտնչած արտիստին սպառնում են
Ռուս դերասան Անատոլի Պաշինինը, ով մարտնչում է Դոնբասում, հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գաղտնի հետապնդում է իրականացնում իր հանդեպ եւ սպառնալիքներ հասցեագրում իրեն։



Նա նաեւ ասել է, որ եթե ինքը անժամանակ կամ հանկարծակի մահանա, ապա զոհ է գնացել ուկրաինական հատուկ ծառայությունների դավադրություններին։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։



«Ինձ սպառնացել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մի ներկայացուցիչ՝ չափազանց կանացի քայլվածքով, նույնասեռական մի երիտասարդ»,- ասել է Պաշինինը։ Լրագրողների հետ զրույցի ընթացքում դերասանն ասել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները իր հետ հեռախոսազրույցի ընթացքում հրեշավոր բաներ են խոսել։ Դերասանը շեշտել է, որ վատ բաներ խոսել է միտումնավոր կերպով, եւ վստահ է, որ առաջիկայում իր խոսքերը ուկրաինական հատուկ ծառայություններն իր դեմ են օգտագործելու։