Հայտնի չինացի դերասանուհուն տուգանել են 70 միլիոն դոլարով

Հայտնի չինացի դերասանուհուն տուգանել են 70 միլիոն դոլարով
Չինացի դերասանուհի Ֆամ Բինբինին տուգանել են 70 միլիոն դոլարով՝ հարկերը վճարելուց խուսափելու համար։ Այս մասին հայտնում է TIME ամսագիրը` վկայակոչելով չինական պետական ԶԼՄ-ներին։



Ըստ հրապարակման, տուգանքը չինական արժույթով կազմում է մոտ 500 միլիոն յուան, որը համարժեք է 70 միլիոն դոլարին։ Ընդ որում Բինբինը չի վճարել միայն 255 միլիոն յուանը կամ մոտ 40 միլիոն դոլարը, իսկ մնացած գումարը դատարանի վճռով գանձվելու է որպես տույժ։



Հայտնի է նաեւ, որ այս տարվա հուլիսից հասարակության մեջ դուրս չեկած Ֆան Բինբինը խախտել է լռության պայմանավորվածությունը սոցկայքերից մեկում նամակով դիմելով իր երկրպագուներին ու հայտարարելով, որ արժանի չէ հասարակության վստահությանը, քանի որ հիասթափեցրել է իր ֆանատներին։