Խափանումներ Instagram-ի աշխատանքում

Խափանումներ Instagram-ի աշխատանքում
Օգտատերերը աշխարհի մի շարք երկրներում գանգատվել են, որ խափանումներ են եղել Instagram սոցկայքի աշխատանքում։ Այս մասին հայտնում է [**Downdetector.com**](http://downdetector.com/) կայքը։



Խափանումների մասին հաղորդումները սկսել են հայտնվել համացանցում Երեւանի ժամանակով 10-11-ի միջակայքում։ Հիմնականում սոցկայքի աշխատանքի խափանումից դժգոհել են ԱՄՆ, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նոր Զելանդիայի եւ այլ մի շարք երկրների օգտատերեր։ Սոցկայքի աշխատանքը ներկայումս արդեն վերականգնված է։