«Լիվերպուլի» լեգենդը հրաժարվել է ասել, թե քանի մարդու է սպանել

«Լիվերպուլի» լեգենդը հրաժարվել է ասել, թե քանի մարդու է սպանել
«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի լեգենդ Բրյուս Գրոբելարը պատմել է պատերազմում անցկացրած իր տարիների մասին։ Բանն այն է, որ իր կյանքի երիտասարդ տարիներին ապագա լեգենդար ֆուտբոլիստը, ով ունի աֆրիկյան ծագում, մի քանի տարի կռվել ե կառավարական զորքերի կազմում Ռոդեզիայում, որը այժմ հայտնի է Զիմբաբվե անունով։



«Առաջին մարդուն ես սպանեցի մայրամուտին։ Երբ արեւը մայր է մտնում, դու տեսնում ես միայն ստվերներ թփուտներում։ Չես կարող հասկանալ, մարդը, որ տեսար, թշնամի է, թե յուրային, մինչեւ աչքերի սպիտակուցները չտեսնես։ Ու այդտեղ մեկ ընտրություն կա՝ կամ դու, կամ նա։ Դու կրակում ես, ընկնում եւ շուրջդ սկսվում են կրակահերթերը։ Լսում ես յուրայիններիդ ձայնը՝ «Հեյ կապրալ, ես վիրավոր եմ»։



Ասում ես, որ սսկվեն, այլապես բոլորիս կսպանեն։ Երբ մարտն ավարտվում է, դու տեսնում ես դիակներ ամենուր։ Առաջին անգամ տեսնելուց սարսափելի սրտխառնոց ես ունենում։ Քանի մարդ եմ ես սպանել։ Չեմ կարող ասել, կներեք»,- ասել է Գրոբելարը** The Guardian**-ի հետ զրույցի ընթացքում։



Նշենք, որ լեգենդար ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում խաղացել է 1980-1994 թթ։