ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման հարցը քննարկվում է․ Կայրատ Աբդռահմանով

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման հարցը քննարկվում է․ Կայրատ Աբդռահմանով
ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են ինտենսիվ քննարկումները ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցի շուրջ։ Այս մասին РИА Новости լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդռահմանովը։



Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր ներկայացվել 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ծավալված իրադարձությունների հետ կապ ունենալու հետ կապված՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով եւ դատարանը նրան ազատ էր արձակել գրավի դիմաց։



«Քննարկումները այս հարցի շուրջ շարունակվում են ինչպես անդամ պետությունների մայրաքաղաքում, այնպես էլ կենտրոնակայանում՝ մշտական խորհրդի մակարդակով։ Վստահ ենք, որ որոշումը կգտնվի եւ այն կլինի փոխընդունելի բոլոր կողմերի համար, համապատասխանելով ՀԱՊԿ Կանոնադրությանը»,- ասել է Ղազախստանի ԱԳ նախարարը։ Վերջինս նաեւ հավաստիացրել է, որ այդ ամենը չի խաթարի ՀԱՊԿ բնականոն գործունեությանը։